|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ֆիզիկական որևէ հիվանդություն ունեցող մարդիկ աջակցության կարիք շատ են զգում: Բրիտանացի գիտնականներն անցկացրել են հետազոտություններ ու պարզել, որ Բրիտանիայում գրանցված ինքնասպանությունների մոտ 10 տոկոսի պատճառ են հանդիսացել հենց առողջական խնդիրները. տեղեկացնում է doctors.am-ը:
Ռիսկային գոտում են քրոնիկ կամ անբուժելի հիվանդություններ ունեցողները: Համաձայն գիտնականների տրամադրած տվյալների` ինքնասպանների 2.1 տոկոսը կազմում են անբուժելի հիվանդություններ ունեցող մարդիկ, 10.6 տոկոսը` քրոնիկ հիվանդություններ ունեցողները, իսկ 21.4 տոկոսը ֆիզիկական հիվանդությունների որոշ ձևերով տառապողները: Գիտնականները նշում են, որ այս թվերը չի կարելի գումարել, քանի որ ինքնասպանության միևնույն դեպքը կարող է գրանցվել մի քանի դասակարգերում:
Միևնույն ժամանակ, նրանց կարծիքով, իրական թիվը զգալիորեն ավելի մեծ կարող է լինել, քանի որ երբեմն պաշտոնական փաստաթղթերում չի նշվում մահվան իրական պատճառը:
Ելնելով ազգային վիճակագրության գործակալության տվյալներից` 2009 թ. Անգլիայում գրանցվել է 4390 ինքնասպանություն: Ըստ գիտնականների` դեպքերից 439-ը պատճառաբանված էր առողջական վիճակով: