Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց ԼԳ նախարարին:Պատգամավորը նշեց, որ միասնական քննությունները ավարտվել են, հրապարակվել են արդյունքները, որոնք հուսադրող չեն` մաթեմատիկայից անբավարար է ստացել դիմորդների 11,8%-ը, հայոց պատմությունից 18, 25%-ը, բայց մտահոգիչը Հայոց լեզվի քննության արդյունքներն են, որտեղ գրանցվել է անբավարար գնահատականի բարձր ցուցանիշ:
«Ի՞նչ քայլեր են արվում շտեմարանները փոխելու և անգիր անելու ցանկությունը վերացնելու համար»,-հարցրեց նա։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ոչ ճշգրիտ տեղեկություն է տարածում պատգամավորը։ Թեսթերը ճիշտ է, փոփոխվել են, հայերենի առաջադրանքները այս տարի փոփոխվել են 30%-ով:
«Խրթին բան չենք դրել, որ տուրք չտան շտեմարանն անգիր անելուն, այլ իրենց դպրոցական ծրագիրը սովորեն»,-ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք նախապես զգուշացրել էին, որ կենտրոնացված գնահատականները համեմատելու են դպրոցական գնահատականի հետ և անհամապատասխանություն տեսնելով ուսուցչին հարցնելու են՝ ինչո՞ւ է այդպես։ «Այսպես գնահատականները սկսեցին նորմայի գալ և ոչ հիմնավորված բարձր գնահատականից գալիս են շողուլային վիճակի»,-ասաց նա։