|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովային հնարավոր է թույլ չտան մասնակցել Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթին`Ղրիմին աջակցելու համար: Այդ մասին հայտնում է Говорит Москва ռադիոկայանը:
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդատու Անտոն Գերաշչենկոն, սակայն, ասել է, որ խնդիր չի տեսնում, եթե երգչուհին հրապարակայնորեն չի աջակցել Ղրիմի` ՌԴ-ին միանալուն և Ուկրաինայի դեմ գործողություններին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը «Եվրատեսիլ»-ում այս տարի կներկայացնի երգչուհի Յուլյա Սամոյլովան: