Պաշտոնյաները քաղաքացիներին հեռացնում են պետությունից
"Պետական պաշտոնյան չպետք է լինի անկիրթ, մեծամիտ, լպիրշ եւ լկտի: Մենք չինովնիկներս եւ այն մարդիկ`ովքեր պաշտոն են զբաղեցնում քաղաքացիներին հեռացնում են պետությունից: Ես այժմ խոսում եմ ե’ւ որպես պաշտոնյա, ե’ւ որպես քաղաքացի¦,-երեկ իր մտահոգությունը լրագրողների հետ կիսեց ՀՀ քաղածառայության խորհրդի նախագահ Մավել Բադալյանը: Ամենուր կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր ունեն դիպլոմ, եւ չունեն գիտելիք, այսպիսի երիտասարդներին իհարկե դժվար է աշխատանք գտնելը: Ինչպես բանախոսը հայտնեց ունենում են պաշտոններ, որոնց համար դիմողներ չկան, առհասարակ շատ են այն դիմողներ, որոնք չեն համապատասխանում տվյալ պաշտոնին: Այժմ կազմակերպվում է հավաստագրում երիտասարդների մասնակցությամբ, որտեղ ստուգվում է նրանց գիտելիքները: Թափուր աշխատատեղ ունենալու դեպքում դիմողը զբաղեցնում է տվյալ պաշտոնը:
Շուրջ 150 երիտասարդ այս եղանակով զբաղվում են իրենց նախընտրած գործով: Բանախոսը անկեղծացավ եւ հայտնեց, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ամեն ջանք գործադրում են, որպեսզի իրենց ծանոթ, բարեկամ, հարազատի գործի ընդհունել տան:
§Ես ցանկանում եմ մեր բարձրաստիճան պաշտոնյաներին հայտարարեմ, որ չդիմեն նման գործողությունների միեւնույն է մենք չենք ընդառաջելու: Եղել է նման դեպք եւ մենք բողոքել ենք: Ուստի ուզում ենք, որ մրցույթը լինի անաչար եւ անկողմնակալ¦,- ասաց Բադալյանը` հավելելով, որ իրենց վրա հույս չդնեն այն քաղաքացիական ծառայողները, ովքեր ուրիշների դրդմամբ անձնական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից. §Երբ հանրության նկատմամբ վատ են վարվում դա ըստ իրենց դատապարտելի է, իսկ երբ նույն բանը իրենք են անում դառնում է թույլատրելի¦:
Հարցին, թե ինչպիսին պետք է լինի քաղաքացիական ծառայողը եւ ինչպիսին է այսօր բանախոս Բադալյանը պատասխանեց, որ առաջին հերթին գիտելիքներով զինված:
Նա նաեւ նշեց ուրախալի մի փաստ. §Գնալով որակյալ կադրերը ավելանում են, իսկ առավել ուրախալին այն է, որ նրանք սարդոստայնի անդամ չեն: Ամեն ինչ արվում է որպեսզի հետագայում էլ չվերածվեն դրանցից¦:
Գոհար Փեփոյան