կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-09 11:03
Առանց Կատեգորիա

Բոլորին հեռացնում ես աշխատանքից, բա քեզ ո՞վ է դատելու. Տիգրանակերտի պատգամավորը` Էրդողանին

Բոլորին հեռացնում ես աշխատանքից, բա քեզ ո՞վ է դատելու. Տիգրանակերտի պատգամավորը` Էրդողանին

Ըստ cihan-ի` Արևմտյան Հայաստանի քաղաքները վերանվանելու ծրագիր ներկայացրած` Տիգրանակերտի պատգամավոր Ալթան Թանը Էրդողանի մասին ասել է. «Այս ճանապարհը ընտրած ոչ մեկը չի բարգավաճել: Եթե փորձում ես իշխանության մեջ մնալ` քեմալականների, զինվորի և բանակի հետ դաշինքի մեջ մտնելով, ապա գնալդ ավելի արագ կլինի»:

 

«Ինչպես որ թաղի սիրուն աղջիկը վատ ճանապարհ է ընտրում, այնպես էլ Էրդողանը վատ ճանապարհ ընտրեց: Թաղի տղամարդը վատ ճանապարհ ընտրեց: Այս ճանապարհը ճանապարհ չէ: Պետք է շուտ դուրս գա: Միակ ճանապարհը ժողովրդավարությունն ուժեղացնելը, ընդլայնելը, նոր բարեփոխումներ կատարելն է: Նոր Սահմանադրություն է հարկավոր: Ճանապարհը այս «փտած» համակարգից ձերբազատվելը և գողերին բացահայտելն է»,- ասել է պատգամավորը:

 

Անդրադառնալով Թուրքիայում վերջերս  ոստիկանապետերի աշխատանքից հեռացնելուն` Թանն ասել է. «Դատավորին դու ես հեռացնում, դատախազին դու ես նշանակում, նրանց հեռացնելուց հետո քեզ ո՞վ է դատելու: Դատարանը փակի, ինքդ որոշում կայացրու, տանը ինչ ուզում ես արա, բայց մեր գոյությունը քեզ թող նվեր լինի: Ի՞նչ օրենք, թատրո~ն»:

 

Կարծում ենք` այս խոսքերից հետո պատգամավորը նույնպես կարժանանա ոստիկանապետերի ճակատագրին: