Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյանն իր ալիքում գրում է․
«Եթե դուք լինեիք նոր-նոր ոտքի կանգնող և կայացման ուղի բռնած ընտանիքի հայր, թույլ կտայի՞ք, որ հարևանի կայացած, հարուստ ու մի քիչ էլ հափրկած ընտանիքի տղամարդը որոշի, թե ձեր կինը որտեղ աշխատի, ձեր երեխան ինչ խմբակ գնա, իսկ ձեր հայրն ինչի վրա ծախսի իր թոշակը։ Եթե դուք նորմալ մարդ եք, այս հարցին ոչ միայն «Ո՛Չ» կպատասխանեք, այլև զզվանք կապրեք նման տեսարանից։
Բայց արի ու տես, որ այդ զզվանքի մեջ մեր պետությունն ապրել է իր գոյության գրեթե ամբողջ ընթացքում, երբ հլու հնազանդվել է արևմուտքի օրենսդրական թելադրանքներին՝ թույլ տալով, որ նրանք որոշեն, թե մենք ինչ օրենքներով ու կոնվենցիաներով ապրենք։
Այդ օրենքներից մեկը Հայաստանին պարտավորեցնում էր, որ դպրոցական ուսուցիչները լինեն միայն բարձրագույն մանկավարժական կրթությամբ։ Վավերացվել է նախկինում, բայց մինչև վերջ չի գործադրվել, իսկ հիմա ագրեսիվ կերպով գործադրվում է դե-ֆակտո թուրքական իշխանությունների կողմից՝ նպատակ ունենալով քանդել հայոց դպրոցը։
Արդյունքում հարյուրավոր ուսուցիչներ, որ հիմնադիր ազգակործան պատուհասի օրոք՝ 1990-ականներին, ամիսներով աշխատավարձ չստանալով կամ կոպեկներ ստանալով, իրենց ուսերին պահեցին մեր դպրոցը, իսկ հետո միջոցներ ու հնարավորություն չունեցան իրենց միջին մասնագիտական կրթությունը համալրելու բարձրագույն կրթությամբ, այսօր հիմնադիր ազգակործան պատուհասի հոգեզավակի հրամանով վռնդվում են իրենց պահած դպրոցներից։
Իսկ պատճառն այն է, որ հիմնադիր ազգակործան պատուհասին իշխանությունից զրկած ուժերը որպես Հայաստանի նպատակ են սահմանել «հավերժական խաղաղությունը»՝ 5 շրջանը թուրքերին տալով, Թուրքիայի հետ սահմանը բացելով՝ լուծել Հայաստանի բոլոր խնդիրները և հավերժորեն հանգիստ ապրել։
Եթե լիներ իրականության այն պարզ ընկալումը, որ մեր տարածաշրջանում դու նույնիսկ գերեզմանում չես կարող հավերժորեն հանգիստ ապրել, որովհետև եթե գերեզմանդ հայտնվեց թուրքի ձեռքում, կավիրեն նաև անդրշիրիմյան տունդ, ապա այսօր աշխատանքից չէին վռնդվի մեր բազմավաստակ մանկավարժները, որովհետև հանուն կարճաժամկետ շահի՝ արևմուտքին «գերազանցիկ» երևալու համար չէին ընդունվի նրանց օրենքները, և երկիրը կկառուցվեր հավերժական պայքարի ու հավերժական հաղթանակի տրամաբանությամբ»։