Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք, ըստ էության ավելի ու ավելի հեռանում ենքԵվրոպայից եւ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանը` անդրդառնալով «Նաբուկո» գազատարի կառուցման վերաբերյալ Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ կնքված պայմանագրին:
Նրա խոսքով, դեռեւս խորհրդային տարիներին, երբ որեւէ նախագծի մասին խոսում էին, այն նախ առասպելանման էր թվում, անիրականանալի, իսկ հետո իրականություն էր դառնում: Նույնն էլ այս դեպքում է, եւ մեր պետությունը պետք է համապատասխան քայլեր անելու մասին մտածի:
«Նաբուկո» նախագիծը երկու ճյուղավորում է ունենալու` Ադրբեջանից Վրաստան-Ուկրաինա-Լեհաստան եւ Վրաստան-Թուրքիա-Հունաստան-Իտալիա:
Ըստ քաղաքագետի` նախագիծը ենթադրում է նաեւ միջինասիական էներգետիկ պաշարների օգտագործում, քանի որ Ադրբեջանի պաշարները բավարար չեն եվրոպայի պահանջարկը բավարարելու համար:
«Մեր երկիրը տեղակայված է նավթամուղ-գազամուղների կողքին եւ ռազմավարական իմաստով հսկող դիրք ունի: Հայաստանն ու Արցախը կախված են այդ ճյուղավորումների վրա»,- ասաց Լեւոն Շիրնյանը:
Նրա խոսքով` ՀՀ արտաքին քաղաքականության մեջ պետք է տեղաշարժ արվի նաեւ դեպի Իրան եւ Հարավ-արեւելյան Ասիա: Եվ պետք է հավասարակշռություն ստեղծել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ: