|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Մինչև գլոբալ ճգնաժամը տնտեսության մեջ գրանցեցինք դրական աճ, հատկապես` աղքատության կրճատում 27 տոկոսով, որից 7 տոկոսը ամենածայրահեղ աղքատներն էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ 2 տարի անց ճգնաժամի պատճառով աղքատության ցուցանիշը բարձրացավ` հասնելով 46 տոկոսի, իսկ բնակչության 85 տոկոսը կրեց տնտեսական կորուստներ:
«Այսօր կան ընտանիքներ, որոնք սննդի վրա ծախսում են աշխատավարձի 54 տոկոսը, ոմանք էլ` 85, նույնիսկ 90 տոկոսը»,- նշեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Ըստ նրա` աշխատավարձի 85-90 տոկոսը միայն սննդի վրա ծախսող ընտանիքների երեխաները հիմնականում ապահովված չեն լինում հագուստով, գրենական պիտույքներով: «Մարդը ծնված է ոչ թե պոմիդոր, նույնիսկ կոշիկ սպառելու համար, այլ կյանքում կան հոգևոր հաճույքներ, որոնց համար գումարը, ցավոք, չի բավարարում»,- ասաց Ա. Պողոսյանը: