Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Թոշակառուների հայկական միավորում» ՀԿ-ի նախագահ Ռոլանդ Ավետիսյանը խորհրդարանում մեկնարկած` գնաճը մեղմելու թեմայով լսումները որակեց «տոկոսային աճպարարություններով համեմված միջոցառում», որից չկարողացան հասկանալ` այս ամենը լա՞վ է, թե՞ վատ:
«Այդուհանդերձ, ներկայացնեմ արդեն Կարմիր գրքում գրանցված թոշակառուների ապրած բերկրանքն ու թշվառությունները»,-ասաց նա և հավելեց, որ եթե պաշտոնապես ասում են` 30% աղքատություն ունենք, ուրեմն 70% է: Այսօր իսկապես թոշակառուներն ապրելու, իրենց կենսական պահանջները բավարարելու լուրջ խնդիրներ ունեն, այնքան լուրջ, որ նույնիսկ ԱԺ հարգարժան պատգամավորների հորդորները, թե` ձեր ի՞նչ գործն է միս ու կարագ ուտելը, կամ արքայավայել խորհուրդը` եթե ուտելու բան չունեք, կարտոշկա կերեք, մեկ է` կարտոշկան էլ թանկացավ 40 տոկոս, և այս ամենի ֆոնին բարձրաստիճան քրմերի հայտարարությունը, թե կառավարությունն ի՞նչ մեղավոր է: Վերջիվերջո, պարո'ն Շաբոյան, մեր հասարակությունն այսօր սոված է, մարդիկ հաց չեն ունենում: Խորհուրդ են տվել կարտոֆիլ ուտել, դա էլ չունենք, որևէ մեկը մեղավորություն ունի՞, թե՞ չէ: Վերջապես մեր հասարակությունն իսկապես անմե՞ղ է, թե՞ անմեղսունակ: Եթե քննարկում ենք, եկեք իսկապես հասկանանք` ինչն ինչոց է»,- ասաց նա:
Ավետիսյանի խոսքով՝ ապրանքատեսակներ կան, որ գնաճը թելադրում են, օրինակ` գազը, բենզինն ու դիզվառելիքը: Նա ներկայացրեց իրական գնաճը` 29.4 տոկոս է, մնացածը տոկոսային աճպարարություն է: «Կառավարությունը լուրջ խնդիր ունի թոշակառուների հետ, մեղմ ասած, մարդավարի վերաբերվելու»,- հավելեց ՀԿ-ի նախագահը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ելույթն ընկալեց որպես իր հասցեին ակնարկ և արձագանքեց, որ կարտոֆիլ ուտելու հետ կապված իր խոսքը ԶԼՄ-ները խեղաթյուրել են: «Եթե իմ խոսքը ձեզ վիրավորել է, ես ներողություն եմ խնդրում անձամբ ձեզանից: Ես որևէ մեկին վիրավորելու ցանկություն անգամ չեմ ունեցել»,- նշեց նա: