|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ուզում եմ շատ կարճ անդրադարձ ունենալ, թե ընդհանրապես ինչ են ընտրությունները: Շատ պարզ՝ ընտրությունները ունեն հետևյալ իմաստը. քաղաքական ուժը տալիս է խոստումներ, առաջարկում է ծրագիր, իսկ երբ ընտրվում է՝ ստանձնում է իշխանությունը և հաշվետու է ժողովրդի առջև այդ ծրագրի իրականացման համար. ուրիշ բան չեն նշանակում ընտրությունները: Այսպես ասենք՝ հինգ տարի ժամկետով կոնտրակտ է կնքվում ժողովրդի և այդ քաղաքական թիմի միջև: Հիմա եկել է հաշվետու լինելու ժամանակը: Եվ ինչի՞ մասին է խոսում այն քաղաքական ուժը, որը 2021 թվականին ստացել է ժողովրդի քվեն. ընդհանրապես չի խոսում իր խոստումներից: Անկեղծ, սա երևի եզակի դեպքերից մեկն է, ես չգիտեմ՝ նման դեպք աշխարհում ընդհանրապես կա՞, թե՞ չկա, երբ գաս ընտրությունների և ընդհանրապես չշոշափես ոչինչ, ինչ դու խոստացել ես մանդատը ստանալու համար»,- այս մասին Կապանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։