կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-05 10:21
Հասարակություն

Հիմա չփխելու հերթը մահացած երեխայի ծնողներինն է

Հիմա չփխելու հերթը մահացած երեխայի ծնողներինն է

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ցավով հայտնում է, որ Վայքում գլխուղեղի վնասվածքով ծնված, ապա Երևանի հիվանդանոց տեղափոխված երեխան մահացել է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վայք քաղաքի բնակիչներն ահազանգել էին քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում տիրող խայտառակ իրավիճակի մասին: Օգոստոսի 11-ին երկունքի ցավերով Վայքի հիվանդանոց տեղափոխված մի կնոջ բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը պարտադրել էր սպասել, քանի որ, ըստ բնակիչներ Ավետիք Իխպիարյանի և Ծովինար Խաչատրյանի, ինքը պետք է ավարտի իր բուրդ չփխելու գործը և նոր հասնի հիվանդանոց:

Բնակիչները պնդում են, որ հղի կնոջը դիմեդրոլ, անալգին են սրսկել, իսկ ծնունդն ընդունելիս երեխայի գլխուղեղին վնաս է հասել:

Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր օգոստոսի 14-ին Գնդեվազ գյուղի 20-ամյա բնակչուհու ծննդաբերության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հովհաննիսյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ: