կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 12:47
Իրավական

Հիմա հերթը Օ. Գասպարյանինն է․ եթե դավաճանի ստրուկը չի, հանգիստ կգնա աշխատանքի․ Արփինե Հովհաննիսյան

Հիմա հերթը Օ. Գասպարյանինն է․ եթե դավաճանի ստրուկը չի, հանգիստ կգնա աշխատանքի․ Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Օնիկ Գասպարյանի՝ աշխատանքից ազատման վերաբերյալ վարչապետի աշխատակազմի տարածած մեկնաբանությանը։ Գրառումը՝ ստորև․

«Վարչապետի աշխատակազմի «իրավաբաններին» ու դավաճան ղեկավարին ասեք մի բուռ իրենց հանձնած հողերից ուտեն ու .... ու վերանան իրավագիտության ոլորտից ու երկրից:

Անսպառ տգետներ, որոնց մեկնաբանությունները իրենցից ներկայացնում են բթամտության, ցինիզմի և անբռնազբոս տխմարության յուրահատուկ համալիր: Ի դեպ ապուշության մասշտաբը այնքան մեծ է, որ ամաչել է կոնկրետ անվանական մեկը սա ասել:

Թե բա` դատարանը չի կարող հետ բերել, քանզի իրավունքի ուժով է: Հլը Էն երտիթուրքին ասեք կա՞ Հայաստանում քաղաքացի, կամ քաղաքակիրթ աշխարհում որևէ մարդ, որը որևէ հարցով չունի դատական պաշտպանության իրավունք: Այսինքն` եթե դավաճանը ու դավաճանի ստրուկ նախագահը վախկոտ են ու թուղթ չեն ստորագրում, մարդը զրկվում է հա դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի՞ց, լո՞ւրջ։

Կամ եթե այդպես էր, ինչո՞ւ էիք այսքան օր լուռ, երբ գիտեիք` դիմում է դատարան: Բա մի հատ ապուշ հայտարարություն տարածեիք` ասեիք իրավունք չունես: Թե մտածում էիք դատարանին կճնշեք, չստացվեց, անցաք ձեր սիրած գործին` տհասություններ գրելուն:

Հիմա հերթը Օ. Գասպարյանինն է: Եթե դավաճանի ստրուկը չի, հանգիստ կգնա աշխատանքի: Օրենքից դուրսը հիմա դավաճանն ու իր ստահակներն են: Այստեղ մեկնաբանության հարց չկա»:

Նշենք, որ վարչապետի աշխատակազմի պարզաբանման մեջ նշված է. «Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»: