Ինչու՞ ձեզ համար նորություն է Ժ․Լիպարիտյանի մոտեցումը Արցախի հարցում․ հանձնենք խաղաղության ու Թուրքիայի հետ հարաբերություների դիմաց։ Ու՞մ թեզերն են դրանք, ու՞մ խորհրդականն էր նա։
Իսկ հիմա ո՞վ է խաղաղության դարաշրջան մուրում, ով է թուրքիայի հետ հարաբերություններ մուրում ի հաշիվ ՀՀ-ի ոչնչացման, ու՞մ հոգեզավակն է Ն․Փաշինյանը։
Մի ամբողջ տարի իմ հարցազրույցներում ու գրառումներում դա եմ ասել․ ամեն հերթական նման իրադարձություն (հողի հանձնում, հայտարարություն, պատերազմի վերսկսման վտանգ և այլն) հանրության ու նրա ակտիվ շրջանակների կողմից ընդունվում էր որպես նորություն․․․հետո հարց էին տալիս, փաստորեն սա դավաճա՞ն է․․․ իյա՞, իրո՞ք։
Ավելին՝ նայեք դաշտում հայտնի հիմնադրամների, գրանտակեր ինստիտուտների, անհատ-հետազոտական կենտրոնների, մարդ-կուսակցությունների <փորձագետների> թեզերը, լռությունը, մոտեցումները Արցախի մասով։
Առաջին արարը կազմակերպեցին, հիմա եկել է երկրորդի հերթը, որ վերջնականապես հանձնվի Արցախը։
Նպատակը լեգիտիմ, գեղեցիկ փաթեթավորմամբ հանձնումն է․ սա է այսօրվա պետական ու պոակմերձ սազանդարների, իշխանության հաճախորդ վերլուծաբանների հիմնական խնդիրը։
Գոնե ես չեմ մոռացել պատերազմի ժամանակ <հպարտ մենակի> թեզեր քարոզիչներին, ովքեր ԱԽ-ն էին գնում ինստրուկտաժ ստանալու։ Այն հպարտ մենակի թեզերը, որը պետք է հանգեցներ պարտությանը․ ի դեպ հետո չի էլ մոռացել դրանց էմոցիոնալ ՖԲ ներկայացումները, թե իբր էն վիճակում չեն, որ որևէ հարցազրույցներ տան։
Հետ սկսեցին զոհված զինվորներին օգնելու, վիրավորներին աջակցելու ներքո ռեաբիլիտացիոն գործողություններ ձեռնարկել, իբր իրենք մեղավոր չեն։
Եթե ՀՀ-ն պետություն լիներ իսկ ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ-ի շահերը սպասարկող կառույց նրան Ժ Լիպարիտյաններին ու նմանօրինակ սուբյեկտներով կզբաղվեին, սակայն քանի որ սա է այսօրվա ՀՀ-ի պետական քաղաքականությունը ՀՀ գործող վարչապետի մակարդակով դա չի արվում։
Ես լավ գիտեմ, որ շատ ու շատ ԱԱԾ-ականներ իրենց պատվազրկված են համարում, շատերը արդեն համակարգից դուրս են եկել, քանի որ հասկանում են, որ կառույցը իր խնդիրը չի լուծում քաղաքական հրամանով ճի լուծում։ ՀՀ-ում վխտացող օտարերկրյա գործակալների դեմ մեծ հաշվով անհրաժեշք քայլ չի ձեռնարկվում, ՀՀ-ի դեմ աշխատող ՀՀ պետական էլիտայի ներկայացուցիչների դեմ ի վիճակի չեն քայլեր անել, ավելի չխորանամ։
Աբսուրդը այլ է, որ հենց ԱԱԾ-ի աշխատակիցները ժամանակին, երբ կար պետական անվտանգություն ու օտարերկրյա գործակալների դեմ պայքար էր մղվում, գործող վարչապետին էին մշտադիտարկման տակ պահում՝ հաշվի առնելով նրա կապերը օտարերկյա ամենատարբեր շրջանակների հետ, այդ թվում հարևան երկրներ նրա որոշ այցերը։
Հիմա ամեն բան փոխվել է ու ՀՀ-ն այլևս պետություն չէ․ այն կառավարող, օտար երկրների շահեր սպասարակողները իրենց հարճային քաղաքականության ներքո փչացրել ու արժեզրկել են ամեն բան, այնպես որ Ժ․Լիպարիտյանը, ձևավորված իրողությունների ներքո, հերթական հակապետական ու ազգադավ թեզը պետք է գցեր դաշտ ու անհետանար․ ի դեպ հիշեք, որ հաճախ իր շուրթերով խոսում են նրա վերադասները։
Հ․Գ․ ես կարող էի իր ու նրա տարաբնույթ շփումների հատաքրքիր դրվագներ պատմել, այդ թվում՝ Նախագահի աշխատակազմում իր աշխատելու տարիների դրվագներ, ՀՀ-ում 2008-ից տեղի ունեցած գործընթացների խորքային պատճառների մասով, մարտի մեկի թեմաներով, BP-ից ՀՀ մտած գումարների մասով, հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մասով և շատ այլ-նների մասով, անգամ ՀՀ նախագահի աշխատակազմ ամենատարբեր մարդկանց գիշերային այցելությունների մասով, բայց ու՞մ է դա հետաքրքիր։ Սա օրը ցերեկով բոլորի աչքի առաջ Արցախը հանձնեց, էդքան տղա զոհվեց, արցախահայերին հայրենազրկեց, վերջում էլ ասեց <ես եմ մեղավորն ու պատասխանատուն, ուրի՞շ, հարցեր կան․․․>․․․ ու պարզվեց, որ հարցեր չկան։
Ավելին՝ մարդը, ում մասով մի քանի հարյուր էջ աշխատանքային գործ ու տեսաձայագրություն կա, այնքան վստահ է իրեն զգում, որ դրանք որևէ մեկ օր չեն հրապարակվի, հետաքրքիր է ինչու․․․
Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետ