|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայի Քաշ շրջան այցի շրջանակներում հարցազրույց է տվել` խոսելով Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում ցամաքային գործողություններ սկսելու մասին. տեղեկացնում է Sozcu-ն:
Նա հիշեցրել է Աֆրինում իրենց գործողությունների մասին` ասելով. «Հիշում եք, չէ՞, ինչպես մտանք Աֆրին, Ջերաբլուս, Ալ Բաբ։ Հիմա հերթը Քանդիլինն է: Ոչնչացնելու և թաղելու ենք Քանդիլի ահաբեկիչներին։ Մենք կոչնչացնենք այն ամենը, ինչը վտանգ է ներկայացնում»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում Քուրդիստանի բանվորական կուսակցությունը և կոնկրետ գործողություններ է իրականացնում այն ոչնչացնելու ուղղությամբ: