|
Փոխարժեքներ
13 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիiն մտահոգում են հայ-ռուսական հարաբերությունները. ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի` 2010 թվականի փետրվարի 17-ին պետդեպարտամենտ ուղարկված` «04 TBILISI 000203» ծածկագրով փաստաթղթում. որը գաղտնազերծել է WikiLeaks-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանը լրջորեն անհանգստացած է Հայաստան ռուսական զենքի ու զինտեխնիկայի մատակարարման ծավալի աճից: Ըստ դեսպանի` թեեւ Վրաստանը թույլատրել է իր օդային տարածքով Հայաստան տեղափոխել մեծաքանակ զինամթերք, սակայն լուրջ կասկածներ ունի, որ դրանք ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի համար են:
Դեսպանը հավելում է, որ այդ բեռնափոխադրումները ոչ միայն կխոչընդոտեն ԼՂ հակամարտության կարգավորմանը, այլեւ կարող են հարավից Վրաստանին ճնշելու եւ Ռուսաստանի հետ հետագա հակամարտության գործիք դառնալ: