|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այս տարի ուսանողների թիվը զգալիորեն քիչ է, և մի շարք մասնագիտությունների գծով առաջին կուրսեր չեն լինի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Եվ քանի որ բուհերը նախապես գիտեին, որ այս տարի դիմորդների թիվը քիչ է լինելու, նրանք կրթության եւ գիտության նախարարության հետ դժվարությունները հաղթահարելու համար մի շարք միջոցառումներ են ձեռնարկել:
«Կուտակվել են ֆինանսական պաշարներ, որոնք էլ կօգտագործվեն այդ խնդիրները լուծելու համար: Այստեղ կարևորը սոցիալական խնդիրն է, և անկախ ուսանողների թվից, պահպանվելու է պետական վարկավորումը, ինչն էլ թույլ կտա վստահ նայել առաջ»,- հավաստիացրեց ԵՊՀ ռեկտորը:
Նրա խոսքով` այս տարի բարձր մակարդակի է հասցվել բուհական համագործակցությունը, ինչն էլ հնարավորություն է տալիս լինելու միասին բոլոր խնդիրները լուծելու ճանապարհին: