Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ նիստին դատախազը պնդեց, որ պատճառաբանված ու հիմնավորված է խափանման միջոցը, քանի անգամ հարց ուղղեցի, որ գոնե մեկ հիմք ներկայացնեն։ Զրո բացատրություն․ իսկ հիմա արդեն հղում են անում ձեր կայացրած որոշման վրա, ասում են՝ դուք եք ասել, որ չի կարող այդպես լինել։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտնեց Լևոն Քոչարյանը։
«Գիտե՞ք, երբ որ մի պրոցեսի մեջ բարոյականությունը դուրս է գալիս, այ, հայտնվում ենք այս իրավիճակում։ Իմ դիմաց նստած, կարա՞ք իմ աչքերի մեջ նայել ու ասել, որ ես գնալու եմ Ժնև ու փախնե՞մ։ Չէ, լո՞ւրջ» ,-ասաց Քոչարյանը։
Նշենք, որ քննարկվում է Լևոն Քոչարյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու հարցը, որպեսզի նա հնարավորություն ունենա Ժնևում մասնակցելու միջխորհրդարանական վեհաժողովին։
Մանրամասն՝ տեսանյութում