Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ: Այս մասին նա հայտարարել է իր ասուլիսում:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որ այն ժամանակ ստորագրել էի, բնականաբար ես էլ երջանիկ չէի: Նրանք, ովքեր իմ կաբինետում են եղել՝ իմ քաղաքական թիմի անդամներից, ԱԽ անդամներից, նրանք գիտեն, թե ինչ պայմաններում ու ինչ վիճակում եմ ես ստորագրել: Վիճակը սթափ է եղել, ամենակարևորը, բայց շատ ծանր, դառը: Բայց ես տեսել եմ, որ այդ թղթի իրագործմամբ ՀՀ-ն ու ԼՂ-ն կարողանում են իրենց շահերը հետապնդել: Այն ժամանակ դա կապիտուլյացիա անվանվեց, այսօր տեսնո՞ւմ եք, որ թե ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչները, թե իրավապաշտպաններն օր ու մեջ հղում են անում եռակողմ հայտարարությանը»,-ասաց վարչապետը:
Արդարադատության միջազգային դատարանը ևս Լաչինի միջանցքով իր որոշումը հիմնավորել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Վարչապետը շեշտեց՝ հայկական կողմի խնդիրն այսօր եռակողմ հայտարարությունը չի, հակառակը՝ եթե դա լիարժեք պահպանվեր, այս ամեն ինչը չէր լինի, խնդիրն այդ հայտարարության չիրագործումն ու երաշխիքների, երաշխավորի ինստիտուտի բացակայությունը կամ անգործությունն է:
Վարչապետը հիշեցրեց՝ ԱԺ-ում հայտարարություն է արել՝ ասելով, թե ինչ կստորագրի, ինչ չի ստորագրի, որին հետևել է շատ մեծ հանրահավք: «Ես կստորագրե՞մ իմ բան, որ հետագայում չկարողանամ ձեր աչքերի մեջ նայել. ոչ, չեմ ստորագրի ես այդպիսի բան»,-ասաց նա՝ վսստահեցնելով, որ չի ստորագրի որևէ բան, որից հետո չկարողանա նայել ՀՀ որևէ քաղաքացու աչքերի մեջ:
Փաշինյանն այս համոզմանն է, որ ինքը խնդիրը գիտի ամբողջ խորությամբ, գիտի նաև լուծումները: «Կստացվի՞ այդ լուծումը, ես դա չգիտեմ՝ մի պարզ պատճառով, որովհետև այսօրվա աշխարհում չկա մի ղեկավար, որը գիտի, թե 1 ամիս հետո ինչ է լինելու»,-նշեց նա: