կարևոր
2752 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-08 18:47
Հասարակություն

Գնալ կախիչ քանդել, զուգարան, աղբի դույլ նայել՝ սա էժան պոպուլիզմ է. Արթուր Խաչատրյան

Գնալ կախիչ քանդել, զուգարան, աղբի դույլ նայել՝ սա էժան պոպուլիզմ է. Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանը 2024 թվականը սկսեց մարզային այցերով, որի ընթացքում շրջայցեր կատարեց պետական միջոցնեով կառուցված մարզադահլիճներում և բազմաթիվ թերություններ հայտնաբերեց, ինչի հետևանքով աշխատանքից ազատվեցին Լոռու և Արմավիրի մարզպետերը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ Panorama.am-ը դիմեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ պարզելու համար, թե ո՞ր կառույցն է անորակ շինարարության պատասխանատուն և ի՞նչ արրդյունավետությամբ են օգտագործվում պետական միջոցները։

-Փաշինյանը գիտակցում է, որ իր անձից և կառավարությունից դժգոհությունը հասնում է աստխաբաշխական չափերի և հիմա ուզում է ամեն ինչ անել, որպեսզի մեղքը բաշխի իր թիմակիցների, ենթակաների շրջապատի վրա։ Հասկանում է, որ այլևս որևէ մեկը չի հավատում և չի ուզում լսել նախկիններին ուղղված մեղադրանքը, թե բոլոր դժբախտություններում նախկիններն են մեղավոր։ Պատասխան տալու ժամանակն է և նա օգտագործում է հին հնարքը, որն օգտագործում էր 44-օրյա պատերազմում պարտություննից հետո, թե ինքը մեղք չունի, ուրիշների մեղքով պարտվեց։

Դրա համար էլ այս շոուները, կլոնուադան է կազմակերպում՝ գնալ կախիչ քանդել, զուգարան նայել, աղբի դույլ նայել, սա էժան պոպուլիզմ է։

Կրկնում եմ, միակ նպատակն է իրեն դարձյալ անմեղ հանելը և մեղքն արդեն իր շրջապատի վրա բարդելը։ Երկու մարզպետ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ, դրանից մի քանի օր առաջ էլ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավար։

Սա է։ Ձուկը, որ նեխում է, սկսում են պոչից մաքրել, մինչդեռ նեխել է կառավարությունը, կառավարության գլուխը։ Վերջիններիս պետք է փոխել, այլապես անդառնալի կորուստներ կունենանք։

-Ինչպե՞ս կգնահատեք երևույթը պետական միջոցների ծախսման արդյունավետության տեսանկյունից, քանի որ բողոքներ կան նաև այլ նորակառույցներից, մասնավորապես՝ առողջապահության համակարգում։

-Հիվանդանոցներից են բողոքում, դպրոցներից, ամենակարևորը՝ իրենց «հպարտություն» ճանապարհների որոկը նայեք։ Հիշում եք մի քանի ամիս առաջ նույնիսկ իրենց (ՔՊ խմբակցության) պատգամավորը, կարծելով, որ քննարկումը փակ է, ՏԿԵ նախարարին բողոքեց, ասաց՝ ճանապարհ ենք կառուցում, երկու ամիս անց քանդվում է։

Ես ինքս դեռ 2020 թվականի դեկտեմբերի կեսերին, երբ, այսպես ասած, այլընտրանքային ճանապարհով Գորիսից գնացի Կապան, ասացի, որ այն 2-3 ամիս չի դիմանա և իրոք 3 ամիս անց այդ ճանապարհը, իրենց հպարտությունը, սկսեց քանդվել։

Այն ընդհանուր պետական կառավարման համակարգի փտածության, ոչ կոմպետենտության, պետության նկատմամբ անտարբերության դրսևորում է, որի մեղավորը, կրկնում եմ, կառավարության ղեկավարն ու կառավարությունն են, բայց կառավարության ղեկավարն իր այս աճպարարություններով, կլոնուադայով փորձում է ցույց տալ, որ ինքը մեղք չունի, մեղավոր են իր ենթակաները և ինքը որպես ուժեղ ղեկավար, պատրաս է իր պետական կառույցների ղեկվարներին պատժել։

Panorama.am