Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մինսկում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին: Արդեն տեղեկացրել ենք, որ բելառուսական ОНТ հեռուստաալիքի` այդ օրվա նիստի մասին պատմող տեսանյութի կադրերից մեկում մի քանի վայրկյան երեւում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը գլուխը ներքեւ կախել. տպավորություն է, որ կա'մ քնած է, կա'մ ինչ-որ բան է կարդում, ինչն էլ սոցիալական ցանցերում բուռն քննարկման տեղիք է տվել:
Yerkir.am-ը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել է` հնարավո՞ր է, որ նախագահի համար ձանձրալի են ՄՄ քննարկումներն ու բանակցությունները, որ աչքերը վերեւ չի բարձացնում:
«Սխալ կադրեր եք նայել, նախագահը պարզապես ուշադիր լսում էր»,- հայտարարել է Շարմազանովը` ըստ էության, հերքելով նախագահի` քնած լինելու վարկածը: