կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-24 12:06
Հասարակություն

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ի վարորդը փախել է դեպքի վայրից

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ի վարորդը փախել է դեպքի վայրից

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. հայտնում է shamshyan.com-ը:

 

«Ժամը 08:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթ է տեղի ունեցել:

 

Ոստիկանները տեղում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Արա Հախվերդյանի դին, իսկ դիակից մոտ 80 մետր հեռավորության վրա՝ ճանապարհի հանդիպակաց գոտում, հայտնաբերել են Mercedes Benz Տ 500 L մակնիշի 20 PN 020 համարանիշի ավտոմեքենան, որի թափքն ու դիմապակին վնասված են և դիմապակու մոտ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են մահացածի բջջային հեռախոսը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի մեջ հայտնաբերվել է նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, որը գրանցված է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ Ալբերտ Շահինյանի անվամբ:

 

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է նաև 30-ամյա Գեորգի Շահինյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի հետ այս պահին պարզում են, թե արդյոք Գ. Շահինյանը կապ ունի վրաերթի հետ: Ոստիկանությունն ու Երևանի քննչական վարչությունը պարզում են մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի ինքնությունը»,- գրում է կայքը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: