Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ջերմուկ» ընկերությունը ՏՄՊՊՀ-ին դիմում է ներկայացրել այն մասին, որ «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները արտադրանքի պիտակավորման ժամանակ օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը, որը շփոթություն է առաջացնում իրենց ընկերության արտադրանքի նկատմամբ:
Հարուցված վարչական վարույթի ընթացքում ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ, բացի ուրիշին պատկանող ապրանքային նշանի նմանակումից, առկա է նաև ևս մեկ խնդիր: Համաձայն օրենքի` տվյալ ապրանքատեսակը կարող է կոչվել այս կամ այն աշխարհագրական տեղանվան անունով, եթե այն արտադրված է հենց տվյալ վայրում: Տվյալ դեպքում «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունների գործունեությունը հակասում է օրենքին:
Հանձնաժողովի որոշմամբ` անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:
ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ վերոնշյալ ընկերությունները արդեն իսկ ընդունել են խախտումը և գրությամբ դիմել Հանձնաժողովին՝ հայտնելով, որ հստակ ժամկետներում կվերացնեն խախտումը: