կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-30 10:32
Առանց Կատեգորիա

ՀԱՅԱՑՔ. Քավոր-սանիկական տեղական մարտեր

ՀԱՅԱՑՔ. Քավոր-սանիկական տեղական մարտեր

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի միջև իսկապես սև կատու է անցել:

Ասում են, թե վերջերս ոստիկանությունում մի ինչ-որ նիստի ժամանակ, երբ Սարգսյանը քաղաքից բացակայում էր, Օհանյանը ելույթ է ունեցել և Քանաքեռ-Զեյթուն ՄՌՈ-ին (ՃՈ թիվ 1 հաշվառման քննական բաժին) և նրա պետ Արթուր Մարգարյանին քննադատել կոռուպցիայի և կաշառակերության համար: Բոլորը զարմացել են, քանի որ Արթուր Մարգարյանը քավոր-սանիկական մտերիմ կապերի մեջ է շեֆի` Ալիկ Սարգսյանի հետ, և ոչ ոք նրան չի ասում, թե աչքի վերևը հոնք կա: Այս մասին զեկուցում են ոստիկանապետին… և սկսվում է «սանիկաորսը»:

Պարզվում է, որ Մարգար Օհանյանի մտերիմն ու սանիկն էլ թիվ 3 ՄՌՈ-ի (հաշվառման քննական բաժնի) պետ Մհեր Հովհաննիսյանն է: Այստեղ ստուգումներ են կատարվում, և ձերբակալվում է աշխատակից Ասյա Ավագյանը` «պրավա» վաճառելու մեղադրանքով: Բայց պատմությունը սրանով չի վերջանում: Ձերբակալվում է նաև Մարգար Օհանյանի մյուս մտերիմը` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանը` 156000 լիտր վառելիք «խմելու» համար:

Միով բանիվ` ձեռք մի տվեք շեֆերի մտերիմներին, թե չէ ձեր պատճառով ձեր մտերիմները կտուժեն: