Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սա ծրագիր չէ, լավագույն դեպքում հռչակագիր է՝ մշուշոտ եւ անհեռանկարային կետերով: Թիրախային չէ եւ տարեկան կտրվածքով ցուցանիշներ չի ծրագրավորված, ինչը դարձնում է անվերահսկելի»,- խորհրդարանում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, նույն անվերահսկելիության արդյունքն է այն, որ կառավարությունը պատասխանատվություն չի կրել նախորդ ծրագրի չիրականցման համար:
«Եթե խոսում ենք պատասխաատու, հաշվետու, թափանցիկ իշխանության մասին, առաջն հերթին պետք է սրանից սկսել: Դեմ ենք քվեարկել ոչ միայն այս պատճառով, այլ այն, որ կան բացթողումներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հիմնավորելով, որ խոսք չա ոչ միայն նոր ատոմակայանի, այլեւ ազգային փոխադրողի մասին, որը մեր անվտանգության կարեւոր բաղադրիչներից է: «Եթե այս ամենին գումարենք գյուղոլորտի ծանր վիճակն ու թանկացումները, որ շղթայական ռեալցիայի ազդեցությւոն կարող է ունենալ ժողվրդի կնսամակարդակի վրա, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանություները ունակ չեն իրականացնել հիմնարար բարեփոխումներ երկրում»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ իշխանության նպատակը ոչ թե բարեփոխումներն են, այլ՝ վերարտադրվելը, ինչը չեն էլ թաքցնում իրենց հրապարակային խոսքում:
«Մեր կառավությւոնը զիջումային քաղաքականություն է իրականացնում բոլոր ուղղություններով», ասաց ՀՅԴ ներկայացուցիչը: Նրա խոսքերով, ընդդիմությունը քննադատում էր հիմնավորված, մեծամասնությունն ու կառավարությունը պատասխանում են վիրավորանքով: «Ավելի է կարծրանում իշխանությոան անպատասխանատու վերաբերմունքը, ամեն ինչ հաղթողին սկզբունքը: Իշխանության պատկերացումները ավելի շատ ցինիզմի է նման, քան իրավիճակը պատկերացնելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ իշխանության քաղաքականությունը համեմատելով վիպասան Րաֆֆու հերոս Քավոր Պետրոսին. դրսից այլ է, ներսում՝ բոլորովին ուրիշ բան ու հիմնովին կեղծ:
Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությանը, թե՝ «եթե չլիներ Սերժ Սարգսյանը, որտե՞ղ այսօր կլինեիք դուք»:
«Դաշնակցությունը կլիներ իշխանության. երեւի սա նկատի ուներ Գալուստ Գրիգորիչը մտքի գոհարներն ասելով»,- ասաց Ա. Մինասյանը: