| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վաղը երգչուհի Սյուզի Մելիքյանն ամուսնանում է: Այս փաստը չէ սակայն, որ ուզում ենք կարեւորել. վաղը կայանալիք հարսանեկան այս արարողության թերեւս ամենահետաքրքիր, ինչու ոչ` նաեւ անսպասելի մասն այն է, որ հարսանիքի քավորը, ըստ araratnews.am կայքի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է: Վերջինիս անունը վերջին շրջանում մամուլում պարբերաբար շրջանառվում է զանազան սկանդալային պատմությունների համատեքստում, մասնավորապես` ահռելի ունեցվածքի, ազդեցիկ սանիկների, նրանց կողմից ստացվող նվերների (օրինակ՝ թանկարժեք «Բենթլիի»), զանազան հարցեր լուծելու առումով:
Ինքը` Կճոյանը, մեկ անգամ չէ, որ խոսել է իր բազմաթիվ սանիկների մասին: Նրանցից մեկն էլ հայտնի Աշոտ Սուքիասյանն է, ում անունը վարչապետի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ կապվում է հայտնի օֆշորային սկանդալին: Ստացվում է, վաղը Կճոյանի սանիկների թիվը կավելանա եւս մեկով` ի դեմս սկանդալային երգչուհու: Ի դեպ` որոշ լուրերի համաձայն` երգչուհու հայրն ու եղբայրը հայտնի հեղինակություններ են: Ու հիմա հետաքրքիր է, թե ինչ կնվիրի երգչուհին քավորին: Կհիշեք. Կճոյանն անձամբ էր ասում, որ սանիկներից հաճախ է նվերներ ստանում, օրինակ` «չարաբաստիկ» Բենթլին:
«Նվերների առումով նշեմ, որ անգամ ոչ ցանկալի նվերից հրաժարվելն անկրթություն է: Երկու խավից էլ (սոցիալապես ապահովված եւ ոչ այնքան ապահովված) նվերներ եմ ստանում, երկուսին էլ ես եմ նվիրում: Եվ հավատացեք, ինձ նվիրված `մեր որևէ վանքի և անամպ երկնքի պատկերմամբ մանկական նկարի ու «Բենթլիի» միջև որևէ տարբերություն չեմ դնում: Երկուսն էլ հավասարապես թանկ են ինձ համար․ երկուսն էլ նվեր են, երկուսն էլ՝ սրտանց»,-մի անգամ ասել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Իսկ գուցե երգչուհին ե՞րգ նվիրի Քավորին...Ինչեւէ, անկախ նրանից, թե ով է քավորը, երջանկություն եւ բարի բախտ ենք ցանկանում նորապսակներին: