|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Տավուշի մարզպետի աշխատակազմը Ֆեյսբուքում հայտարարել է․ «Տավուշի մարզում ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղավորման ու աջակցության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ»։
Այդ աշխատանքային խմբում ընդգրկված են Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի համայնքապետարանների պաշտոնյաներ։
Ի՞նչ է ստացվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ուղիղ եթերում բառացի հայտարարեց․ «Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա», իսկ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը աշխատանքային խումբ է ստեղծել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղավորման ու աջակցության հարցերով զբաղվելու» համար։
Եթե Արցախի հայերին ուղիղ սպառնալիք չկար, էլ ինչպե՞ս են նրանք բռնի տեղահանվել։
Ոսկան Սարգսյան
Լրագրող