|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն ավելի շատ ցուցադրական է, քան էական. դրա ընթացքում չեն քննարկվում ժողովրդին հուզող հարցերը. այսօր լրագրղների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Երկխոսության ընթացքում ընդհանրապես չեն խոսում նույնիսկ Ղարաբաղյան հարցի մասին: Սակայն կարծում եմ, որ ցանկացած երկխոսություն միշտ էլ դրական միտում ունի»,- իր կարծիքը հայտնեց նաեւ ՀՀԿ անդամ Համլետ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է այսօր երկխոսության հերթական ռաունդի չկայանալուն` ՀԱԿ-ի պատվիրակության չներկայանալու պատճառով նա ասաց. «Երկխոսության դադարեցման այս միջոցն իրեն չի արդարացնում: Եթե կարիք կար դադարեցնելու, ապա կարելի էր ավելի լուրջ պատճառ բերել»:
Լարիսա Ալավերդյանը նույնպես է դեմ է նման պահվածքին և համարում է որ դա արվում է հասարակության ուշադրությունն իրենց վրա պահելու համար: