կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-26 12:47
Քաղաքական

Ո՞վ է ասում, թե երկխոսությունն աննախադեպ է

Ո՞վ է ասում, թե երկխոսությունն աննախադեպ է

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀԱԿ-ի եւ իշխանության հայտարարությունների միջեւ առնվազն երկու անհեթեթություն է տեսնում: Նրա համար անընդունելի է երկխոսությունն «աննախադեպ» որակելը. «Ո՞վ ասաց: Աննախադեպ կարող է լինել այն դեպքում, երբ այն կոնկրետ երկու ուժերի համար վերածվի բանակցությունների` գործարքի մակարդակով: Բայց երկխոսությունն ինքնին աննախադեպ չի եղել: Հայ քաղաքական կյանքում միշտ էլ տարբեր ձեւաչափերով երկխոսություն եղել է»:

Արծվիկ Մինասյանը նաեւ նշեց, որ սա երկու կողմից էլ ընդամենը փորձ է` ցույց տալու, թե իբր քաղաքական դաշտում իրենք են թելադրողները: «Ես համոզված եմ, որ այս երկխոսությունը ոչ մի տեղ էլ չի գնալու: Հանկարծ տպավորություն էլ թող չլինի, որ մենք նախանձում ենք, խանդում ենք, այդպիսի բան չկա, ի սեր Աստծո: Երկուսին էլ ճանաչում ենք, քաղաքական դիմագծերն էլ գիտենք, իրենց տեսակետներն էլ գիտենք, որոնք մեծ հաշվով եւ շատ մեծ հարցերում համընկնում են»,- ասաց դաշնակցական պատգամավորը: