կարևոր
5431 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-28 17:11
Քաղաքական

Թուրքիա-ԱՄՆ. ռազմավարական երկխոսությունն ակտիվացել է․ ինչի՞ շուրջ էր բանակցում Հաքան Ֆիդանը օվկիանոսից այն կողմ

Թուրքիա-ԱՄՆ. ռազմավարական երկխոսությունն ակտիվացել է․ ինչի՞ շուրջ էր բանակցում Հաքան Ֆիդանը օվկիանոսից այն կողմ

Մարտի 7-8-ը տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այցն օվկիանոսն անդին՝ մասնակցելու Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 7-րդ նիստին: Երկար տարիներ ղեկավարելով թուրքական հետախուզությունը՝ իր վերջին նախագահական ժամկետի մասին հայտարարած Էրդողանի մերձավոր վստահելի մարդկանցից մեկը (իսկ որոշ դիտորդների կարծիքով՝ նրա պոտենցիալ իրավահաջորդը) ակտիվորեն համագործակցել է առաջին հերթին ամերիկացի գործընկերների հետ, ինչը լավ ֆոն է ստեղծում նրա շփումների համար արդեն նոր որակով։ Թոնի Բլինկենի հետ բանակցութոյւններից բացի, թուրքական դիվանագիտության ղեկավարը հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենջամին Քարդինի եւ այդ հանձնաժողովի անդամների հետ: Ֆիդանը շփվել է նաեւ Ռուսաստանում արգելված Ատլանտայն խորհրդի աշխատակիցների հետ, ինչպես նաեւ «քննարկել է ընթցիկ իրադարձությունները Seta-ի Վաշինգտոնյան մասնաճյուղի կազմակերպած հանդիպման ժամանակ»: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը Ֆիդանին այցելել է փոխնախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քամալա Հարիսը, որտեղ էլ նա հանդիպման մասին պատմել է լրագրողներին:

Ֆիդանի եւ Բլինկենի բանակցությունների արդյունքում ընդունված «ամերիկա-թուրքական ռազմավարական մեխանիզմի մասին համատեղ հայտարարության» համաձայն, կողմերը, մասնավորապես, «քննարկել են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ամրապնդումը հարցերի լայն շրջանկի շուրջ, ներառյալ տարածաշրջանային առաջնահերթությունները, ահաբեկչության դեմ պայքարը, պաշտպանական համագործակցությունը, տնտեսական աճը, առեւտուրը, էներգետիկ անվտանգությունը եւ կլիմայի փոփոխությունը, ինչպես նաեւ մարդկանց միջեւ կապերը» Joint Statement on the U.S.-Türkiye Strategic Mechanism - United States Department of StateՓաստաթղթի գրեթե առաջին տողերում «Բլինկենը եւ Ֆիդանը վերահաստատեցին Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ ընդդեմ Ռուսաստանի անընդունելի պատերազմի: Միացյալ Նահանգները ողջունել է Թուրքիայի ջանքերը Սեւ ծովում, ներառյալ վերջերս հայտարարված հակաականային պայքարի աշխատանքային խումբը եւ հացահատիկի եւ այլ միջազգային առեւտրի համար կենսական անվտանգ երթուղիների խթանումը»:

Արդիական հարցերից երկրորդ տեղում Գազայի ճգնաժամն է՝ միտումնավոր անորոշ ձեւակերպումներով, որոնք լրջորեն հակադրվում են ներքին թուրքական լսարանի վրա «ակ-Սարայի» հակաիսրայելական հռետորաբանությանը։ Ֆիդանն ու Բլինկենն ընդամենը «ընդգծել են հակամարտության դադարեցմն եւ հումանիտար ճգնաժամի անհապաղ լուծման ուղիների որոնման կարեւորությունը», ինչպես նաեւ «վերահաստատել են իրենց հավատարմությունը երկու պետությունների խնդրի երկարաժամկետ լուծմանը»:

«Պատվավոր» երրորդ տեղը զբաղեցրել է ահաբեկչությունը եւ դրա հետ կապված սպառնալիքները, որոնց հետ բարձր բանակցող կողմերը, բնականաբար, պայմանվորվել են համատեղ պայքարել եւ հետագայում՝ վերսկսելով համապատասխան խորհրդակցությունները «ռազմավարական մեխանիզմի» շրջանակներում։ Պետքարտուղարը հաստատել է Վաշինգտոնի կողմից Քուրդիստանի աշխատավորական կուսակցության եւ «Իսլամական պետության» (բայց ոչ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» կամ  «դեմոկրատական միություն կուսակցության» դատապարտումը, որոնց բնույթի վերաբերյալ Անկարայի եւ Վաշինգտոնի մոտեցումները սկզբունքորեն տարբերվում են) վերաբերյալ: Սիրիական ճգնաժամի տեսանկյունից Վաշինգտոնն ու Անկարան վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձեւին համապատասխան քաղաքական գործընթացին՝ հաստատելով Սիրիայի հյուսիս-արեւելքից ձերբակալված եւ տեղահանված անձանց հայրենդարձման կարեւորությունը նրանց ծագման երկրներ հետագա վերականգնման կամ, անհրաժեշտության դեպքում, պատասխանատվության ենթարկելու համար:

Քննարկելով Արեւելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակը՝ Բլինկենն ու Ֆիդանը կարեւորել են այստեղ կայունության եւ կապի ուղիների պահպանումը: Պետքարտուղարը ողջունել է Անկարայի եւ Աթենքի միջեւ փոխգործակցությունը, ներառյալ 2023 թ-ի դեկտեմբերին Աթենքում բարձր մակարդակի համագործակցության հինգերորդ խորհուրդը եւ բարեկամական հարաբերությունների եւ բարիդրացիության մասին թուրք-հունական հռչակագրի ստորագրումը: Դրա հետ մեկտեղ, տարածաշրջանում գազի հանքավայրերի ավելի արդարացի բաշխման վերաբերյալ Անկարայի հավակնությունները դուրս են մնացել փաստաթղթի շրջանակներից։

Անուշադրության չի մատնվել նաեւ Հարավային Կովկասը, որտեղ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատել Բաքվի եւ Երեւանի միջեւ հավասարակշռված եւ կայուն խաղաղության համաձայնագրի առաջմղման ուղղությամբ, իհարկե, հանուն ամեն լավ բանի: Հաշվի առնելով Փարիզի ակնհայտ ակտիվացումը, որն ինտենսիվորեն պատկերում է Երեւանի աջակցությունը՝ այդ դրույթի գործնական իրագործումը հազիվ թե դրական ազդեցություն ունենա տարածաշրջանում ռուս-իրանա-թուրքական փոխգործակցության վրա՝ Մոսկվայի եւ Թեհրանի առջեւ նոր մարտահրավերներ դնելով։

Եվրատլանտյան կապերի ամրապնդման առումով բանակցողները  «քննարկել են ՆԱՏՕ-ի համակարգումն ու համերաշխությունն ամրապնդելու ուղիները՝ ի դեմս ներկա սպառնալիքների եւ մարտհրավերների։ Նրանք վերահաստատեցին իրենց վաղեմի հավատարմությունը հավաքական պաշտպանությանը՝ որպես դաշնակիցներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը: Լինելով ՆԱՏՕ-ի երկու խոշորագույն զինված ուժերը՝ երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց պարտավորությունների, ինչպես նաեւ մեր նորացված երկկողմ պաշտպանական առեւտրային հարաբերությունների կարեւորությունը՝ հզորացնելու, օպերատիվ համատեղելիությունն ապահովելու եւ իրենց հավաքական անվտանգության ամրությունը բարձրացնելու համար: Երկու նախարարներն էլ ողջունել են Շվեդիայի անդամակցությունը որպես ՆԱՏՕ-ի 32-րդ դաշնակից, ինչը կամրապնդի Հյուսիսատլանտյան դաշինքն ու եվրաատլանտյան անվտանգությունը»:

Ավելին, «նայելով ապագային՝ Բլինկենը եւ Ֆիդանը քննարկել են անվտանգության եւ պաշտպանության ոլորտում թուրք-ամերիկյան հարաբերությունների վերափոխման հնարավորությունները՝ ռազմավարական մարտահրավերների եւ հնարավորությունների համար յուրաքանչյուր երկրի զգալի ներուժի եւ նորարարությունների վրա հենվելու համար»: «2024 թ-ին տեղի կունենա թուրք-ամերիկյան պաշտպանական-առեւտրային երկխոսություն, եւ երկու երկրները կօգտագործեն հնարավորությունները պաշտպանական-արդյունաբերական համագործակցության զարգացման համար»: Կարելի է ենթադրել (թեեւ ուղղակի հայտարարության մեջ այդ մասին չի ասվում), կողմերը քննարկում են Անկարայի հնարավոր վերադարձը Ֆ-35 կործանիչի ստեղծման ծրագրին եւ նման վերադարձի հնարավոր պայմանները: Ավելի վաղ փոխադարձ գոհունակությամբ հաջողվել էր վերակենդանացնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի գործարքը, որոնք որոշ բնութագրերով համեմատելի են F-35-ի հետ եւ միաժամանակ հանդիսանում են բազմաթիվ երկրների օդային նավատորմերի «աշխատանքային ձիուկները»:

Որոշ դիտորդների եւ ԶԼՄ-ների կարծիքով՝ վերջին շրջանում Անկարան սկսել է ավելի ուշադիր վերաբերվել հակառուսական երկրորդական պատժամիջոցներին, ինչը որոշակի խնդիրներ է առաջացրել Մոսկվայի հետ հարաբերություններումԱյս առումով. Հազիվ թե պատահական է, որ հայտարարության մի քանի պարբերություն նվիրված է տնտեսական համագործակցությանը՝ շեշտը դնելով թվային տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, «կանաչ» էներգետիկայի եւ կլիմայական օրակարգի վրա, որոնք կոչված են Թուրքիային ազատել ռուսական ածխաջրածիններից «ավելորդ» կախվածությունից։ Կողմերը նշել են «քաղաքացիական միջուկային էներգիայի աճող կարեւորությունը, ինչպես սովորական, այնպես էլ փոքր մոդուլային ռեակտորները, որոնք մշկվել են անվտանգության, պաշտպանվածության եւ չտարածման ամենաբարձր չափանիշներին համապատասխան, եւ կոչ են արել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պետական եւ մասնվոր հատվածներին ուսումնասիրել հնարավորությունները եւ մշակել այս ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ»: Հայտնի է՝ Սինոպում ԱԷԿ-ի հնարավոր կառուցման շուրջ ռուս-թուրքական շարունակվող բանակցությեոնների ֆոնին այդ «փոքր մոդուլային ռեակտորներն» ակտիվորեն առաջ են մղվում ամերիկացիների կողմից՝ որպես երրորդ երկրների էներգետիկ շուկաներում Ռոսատոմի նախագծերի այլընտրանք։

«Турция это» տելեգրամ-ալիքի հեղինակ Իվան Ստարոդուբցեւը նշում է՝ ամերիկացիներն ակտիվորեն փորձում են « թուրքերին իրենց հավատքին դարձնել» երկկողմ հարաբերությունների ինչ-որ «վերաբեռնման» անվան տակ, «պարզ բան՝ ամերիկյան պայմաններով։ Թուրքերի համար սկզբունքային հարցերում՝ ամերիկացիների աջակցությունը Սիրիայում քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին եւ արեւելյան Միջերկրական ծովում գազի հանքավայրերի արդարացի բաժանումը, ոչինչ չի ասվում, կամ այնպես է ասված, որ պարզ է դառնում՝ ոչ մի տեղաշարժ չկա»։ Միեւնույն ժմանակ, որտեղ Թուրքիան ուժեղ է կամ ձգտում է ավելի ուժեղ լինել (մասնավորապես՝ Կենտրոնական Ասիայում եւ Աֆրիկայում), Ամերիկան ձգտում է գոնե խորհրդանշականորեն նշել համատեղ ջանքերը, ինչը նույնպես երեւում է փաստաթղթի տեքստից։Հասկանալի է՝ այս ամենը չի նշանակում, որ Թուրքիան հրաժարվում է ավանդական հավասարակշռությունից՝ մարտի 18-ի վերջին շնորհավորելով Պուտինին նախօրեին Ռուսաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Կրեմլի տեղեկատվության համաձայն՝ «Թուրքիայի առաջնորդը ջերմորեն շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի շահ Ռուսաստանի ժողովրդի։Քննարկվել են նաեւ Սեւծովյան տարածաշրջանին առնչվող միջազգային կայունության եւ անվտանգության ամրապնդման հարցեր: Պուտինը շնորհավորել է Էրդողանին եւ Թուրքիայի բոլոր մահմեդականներին սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ:Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը տարբեր ձեւաչափերով»։

Ի դեպ, ռուս առաջնորդի Թուրքիա հնարավոր այցի կոնկրետ ժամկետ դեռ չկա, ավելի վաղ հաղորդվել էր, որ այն կարող է տեղի ունենալ ապրիլին կամ մայիսին: Չնայած խաղաղարար հարաբերություններին՝ երկկողմ հարաբերություններում խնդիրները շատ են՝ Ուկրաինայում թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումից մինչեւ Թուրքիայում ռուսական բիզնեսի պատժամիջոցների խորացող խնդիրները։

«Չնայած զանգի ողջ «ջերմությանը», թուրքերը փորձել են ցույց տալ հենց այն, ինչ ցույց տվեցին.միջազգային առաջնորդներին շնորհավորողների շարքում պատվավոր առաջին տեղը զբաղեցնել Էրդողանը չի ձգտել, ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ: Իբր՝ ավելի կարեւոր գործեր կան, առաջնահերթություններ են սահմանված», - այս առիթով գրում է թուրքագետ Վլադիմիր Ավատկովը։ Կարծում եմ՝ այդ առաջնահերթություններն ակնհայտ են եւ առանձնահատուկ գաղտնիք չեն՝ պատրանքներին տեղ չթողնելով։

Հ.Գ. ըստ Hürriyet պարբերականի աղբյուրների՝ «թեմաներից մեկը, որը վերջերս քննարկվեց եւ համաձայնեցվեց, չափազանց կարեւոր է Թուրքիայի համար։ Այն ընկերությունները, որոնք առեւտրային գործունեություն են ծավալել կամ ենթադրաբար ծավալել են Ռուսաստանի հետ, անմիջապես ենթարկվել են ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ ռանց Թուրքիայի կողմից հետաքննություն պահանջելու»: Սակայն այժմ, «այսպես կոչված «պատժամիջոցների ներդաշնակեցման սխեմայի» համաձայն՝ ԱՄՆ-ն նախ կտեղեկացնի Թուրքիային հնարավոր ընկերությունների մասին եւ տեղեկատվություն կպահանջի այս հարցի վերաբերյալ»,  եւ այդ առնչությամբ անցկացված հետաքննության արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ ABD-Türkiye ilişkileri ve sorunlu alanlar | Hande FIRAT Köşe Yazısı - Hürriyet Haberler (hurriyet.com.tr)

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի