Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խնդրի հաղթահարման գործում կարևորում է ուղիղ երկխոսությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։
«ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, և մենք կոչ ենք արել երկու առաջնորդներին հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավելագույնս օգտակար կլինի նրանց համար։ Մեր տեսակետը հետևյալն է՝ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների հաղթահարման ու տևական խաղաղության հասնելու գործում։ Չկա Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է»,- նշել է Պատելը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները նույն կերպ իր աջակցությունն էր հայտնել 1991 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնման ժամանակ՝ իրադարձություն, որը «երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրին սեփական արտաքին քաղաքական շահերն ու ինքնիշխանությունը առաջ տանելու իրավունքը»։