Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Օգոստոսի 11-ին հայրենիք վերադարձած «Արմենիա» նավի անձնակազմը շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում հասցրել է բոլոր անմեղ զոհված մարդկանց հիշատակին նվիրված պղնձե խաչ դնել դժվարամատչելի Հորն հրվանդանում, ինչպես նաեւ թողնել տարբեր լեզուներով գրություններ:
Նավի անձնակազմի անդամ Զորի Բալայանը նշեց, որ արդեն 3 հատոր է գրել «Կիլիկիայի» մասին, առաջիկայում կգրի նաեւ «Արմենիայի» մասին:
«Յուրաքանչյուր շուրջերկրյա ճանապարհորդություն սպորտ է: Յուրաքանչյուրս սպորտի վարպետներ ենք դարձել ՝ անցնելով երեք օվկիանոսներով, հինգ մայրցամաքներով, Սփյուռքի հայաշատ վայրերով»,- իրենց ճանապարհորդությունից պատմեց պարոն Բալայանը` հավելելով, որ ցանկություն կա ապագայում ճանապարհորդությունը շարունակել դեպի Չինաստան ու Ճապոնիա:
Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է արդարացված, որ մարդիկ այստեղ հնարավորություն չունեն ապրելու, իսկ իրենք առագաստանավով շրջում են, Զորի Բալայանը պատասխանեց, թե իրենք պետությունից փող չեն վերցրել:
Նշենք, որ «Արմենիան» իր շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսել է 2009 թ. մայիսի 28-ին՝ Վալենսիայից, անցել է 23 պետություններով, կտրել 42 հազար մղոն (50 հազար կմ), երկու անգամ հատել հասարակածը:
Նավապետ Սամվել Կարապետյանի խոսքով՝ այս ճանապարհորդության պատմական նշանակությունն այնքան կարևոր է, որ իրենց հաջողվեց անգամ 94 տոկոս մուսուլման բնակչությամբ Ինդոնեզիայում գտնել հայկականության հետքեր: