կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-29 14:57
Մշակույթ

Թուրքերը հետևողականորեն շարունակում են Այա Սոֆիայի «իսլամացումը»․ մուսուլմանական գրությամբ զարդարանք՝ մզկիթի վերածված տաճարի մինարեներին

Թուրքերը հետևողականորեն շարունակում են Այա Սոֆիայի «իսլամացումը»․ մուսուլմանական գրությամբ զարդարանք՝ մզկիթի վերածված տաճարի մինարեներին

Ստամբուլում շարունակվում են Ռամազանի տոնակատարության նախապատրաստական աշխատանքները, որոնց շրջանակներում բյուզանդական Այա Սոֆիա տաճարը, որ 2 տարի առաջ վերստին մզկիթի էր վերածվել, «զարդարվել է» իսլամական գրությամբ։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ Այա Սոֆիա տաճարի մինարեների միջև մասնավորապես հայտնվել է “La İlahe İllallah” («Չկա Աստված՝ բացի Ալլահից») գրությունը։ Այսպիսով՝ թուրքական իշխանությունները հետևողականորեն շարունակում են «իսլամացնել» այս հոյակերտ քրիստոնեական կոթողը։

Հիշեցնենք, որ Այա (Սուրբ) Սոֆիա տաճարը դարձյալ մզկիթի էր վերածվել 2020 թ․ հուլիսի 24-ին՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ իրականացված ուրբաթօրյա նամազի ժամանակ։

Սուրբ Սոֆիան հիմնադրվել է Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր կողմից եւ բացվել 537 թվականին: Տաճարը ավելի քան մեկ հազարամյակ եղել է աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին, մինչև որ Կոստանդնուպոլսի անկումից հետո 1453 թ․ թուրքերն այն վերափոխել են Սուրբ Սոֆիայի մզկիթի:

1934թ․ Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը մզկիթը Այա Սոֆիայի թանգարանի վերածելու մասին հրամանագիր է ստորագրել: Սակայն 2020 թ․ ամռանը Թուրքիայի նախագահ Էրդողանը հրամանագիր ստորագրեց Սուրբ Սոֆիա տաճարին մզկիթի կարգավիճակ շնորհելու մասին ՝ չեղարկելով Թուրքիայի իշխանությունների 1934թ. համապատասխան որոշումը և մարտահրավեր նետելով համայն քրիստոնյա աշխարհին։

https://www.indyturk.com/node/490186/haber/ayasofya%E2%80%99ya-kelime-i-tevhid-yaz%C4%B1l%C4%B1-mahya-as%C4%B1ld%C4%B1

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net