Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Մենք նրա ոչ մի հայտարարությունը լուրջ չենք ընդունել»,- ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի մասին հայտարարությունների վերաբերյալ:
Ըստ Hurriyet-ի՝ Բրյուսելից Թուրքիա վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն ասել է. «Մեկ ամիս առաջ այս օրերին Պուտինը նման հայտարարություն կանե՞ր: Նոր հիշե՞ց, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է կամ մուսուլմանացման փուլում է, կամ` որ ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերություններ ունի: Հայտարարությունը լուրջ ընդունելու համար այն պետք է կոնյունկտուրայի շրջանակներում լինի, իսկ մենք նրա հայտարարությունները լուրջ չենք ընդունում: Եթե մեկ ամիս առաջ անընդունելի հայտարարությունները հիմա են ասվում, առավել ևս՝ շատ երեխայական ոճով... Նախկինում նման բաներ հեղաշրջում իրականացնողներն էին անում, այժմ Պուտինն է այդպես անում: Հիմա Թուրքիայում իբր ընդդիմություն է ձևավորելու»:
Հիշեցնենք, որ երեկվա մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարային մեղադրել էր Թուրքիայի իսլամականացման մեջ: «Աթաթուրքը շուռ կգար դագաղում»,- նշել էր նա: