Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնությանը հասցված վնասը շատ դժվար է հաշվարկել:
«Հաշվարկ անելիս տարբեր գործոններ պետք է հաշվի առնվեն, եւ նույնիսկ լավագույն հաշվարկի դեպքում միայն տարիներ անց կարելի է հասկանալ իրական վնասը»,- գրում է www.antarner.net կայքը:
«Գլուխգործոցը» Թեղուտի ծրագրի վնասի հաշվարկն է եղել, որը կատարվել է 1984 թվականի գներով ու մեթոդաբանությամբ: Բազմաթիվ մասնագետներ նշում են, որ այս հաշվարկը սխալ է, եւ ծրագրի վնասն ավելի շատ է լինելու, քան օգուտը:
2007թ.-ից մինչ օրս բնապահպանները պնդում են, որ վնասի անկախ գնահատում է հարկավոր, նույնիսկ կան միջազգային մասնագետներ որոնք պատրաստ են այդ գործն անել, մնում է Հայաստանի կառավարության հրավերը, թեեւ դրա հավանականությունը շատ փոքր է:
«Բա որ հանկարծ պարզվի, որ Թեղուտի ծրագրի վնասը, իրոք, հսկայական է…»,- եզրահանգում է կայքը եւ հավելում, որ այս ամենի ֆոնին հետաքրքիր է մեր հայ պաշտոնյաների մոտեցումը. «Բավական հաճախ «բնավիրման» նախարարությունը տեղեկատվություն է տալիս ապօրինի ծառահատումներից բնությանը հասցված վնասի մասին (մեկն էլ չկա հարցնի, այդ ո՞նց եք հաշվել)»: