Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-06-06 17:51
Հասարակություն

ԱՄՆ-ի Կապիտոլիումի վնասը հունվարի 6-ի գրոհի արդյունքում գնահատվել է 1,5 մլն դոլար

ԱՄՆ-ի Կապիտոլիումի վնասը հունվարի 6-ի գրոհի արդյունքում գնահատվել է 1,5 մլն դոլար

Վեշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով ԱՄՆ-ի Կապիտոլիումին վնաս է հասցվել առնվազն 1,5 մլն դոլար գումարի չափով: Այդ մասին դատախազ Մոնա Սեդքին հայտարարել է դատաքննության ժամանակ: Նրա խոսքը մեջբերում է The Washington Post թերթը։

Հրատարակությունն ընդգծում է, որ մեղադրող կողմը հունիսի 2-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում առաջին անգամ հնչեցրել է գրոհի մասնակիցների կողմից հասցված վնասի գումարի իր գնահատումը: Դա կարեւոր է, քանի որ դատախազները մտադիր են վնասի մի մասը մեղադրյալներից բռնագանձել հետաքննության հետ գործարքի շրջանակներում, պարզաբանում է The Washington Post-ը: Թերթի տվյալներով՝ մեղադրանքներն անկարգություններից հետո առաջադրվել են մոտավորապես 450 մարդու: Նրանցից կեսին առաջադրվել են մանր իրավախախտումների մեջ մեղադրանքներ, այնպես որ նրանք, ամենայն հավանականությամբ, կկարողանան խուսափել բանտարկությունից: Եվս ավելի քան 200 մարդ մեղադրվում է Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու եւ քվեատուների քվեարկության արդյունքները հաստատելուն կոնգրեսականներին խանգարելու մտադրության մեջ: Ինչպես նշվում է, դրա համար մեղադրյալներին սպառնում է մինչեւ 20 տարվա բանտարկություն: