Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակը» գրում է. ««Արմավիրի մարզում գազի գինը 140 դրամ է, Իջևանում՝ 160, Սևանում 170, Երևանում՝ 200: Եթե Իջևանում, Սևանում և Երևանում թեյավճար չեն վերցնում, ապա Արմավիրում այն 300 դրամ է:
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Լևոն» ընկերության գազալցակայաններում մեկ խորանարդ մետր գազի գինը 200 դրամ է: Այստեղ հրաժարվեցին մեկնաբանել գների վերը նկարագրված տարբերությունը: Նշենք, սակայն, որ մեկ խորանարդ մետրի դիմաց 140 դրամն էլ կասկածելի ցածր գին է: Լցակայանները «Գազպրոմից» 1 խմ գազը գնում են, մեր հաշվարկով, մոտ 130 դրամով կախված դոլարի օրվա կուրսից: Եթե հումքի արժեքը 130 դրամ է, ապա անտրամաբանական է 140 դրամով վաճառքը: Թե ի՞նչն է գաղտնիքը տարբեր մարդիկ և պաշտոնյաներ տարբեր կարծիքի են:
Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը սեփական ԱԳԼՃԿ-ն ունի: Նա չնայած պնդեց, որ տեղյակ չէ, թե իր լցակայանում գազը որքան է վաճառվում, ասելով, որ վերջին 2 ամիսներին խիստ տարված է իր «Հիշողություն» ֆիլմի նկարահանումներով, բայց համաձայնեց ներկայացնել իր վարկածը: Ըստ Հակոբյանի, կան ԱԳԼՃԿ-ներ, որոնք ունեն չորացման ցանցեր, որ գազի խոնավությունը հանում է և մեքենան լիցքավորում չոր գազով: Դրա արդյունքում լցակայանն ունենում է 12-17 տոկոս կորուստ և ավելի շատ էներգիայի ծախս: «Չոր գազն ավելի որակով է: Իսկ խոնավ գազով և մեքենան ավելի քիչ ճանապարհ է գնում, և այրումը լավ չի կատարվում: Չեմ բացառում, որ որոշ ԱԳԼՃԿ-ներ ունեն չորացնող սարքավորումներ, այդ պատճառով ավելի թանկ են վաճառում գազը»,- թերթի փոխանցմամբ ասել է գործարարը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։