Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարարությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակն այսօր կազմակերպել էին քննարկում՝ «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը, Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը, Հայ Առաքելական եկեղեցու և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսն իր խոսքում ասաց, որ հույս ունի՝ օրենքի նախագիծը կընդունվի այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի Հայաստանի Հանրապետությանը: Նա նշեց նաև, որ խղճի, մտքի, դավանանքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից են, ինչպես նաև ԵԱՀԿ հիմնարար պարտավորություններից մեկը: «Խղճի և կրոնական ազատությունը ամրագրված է նաև Հելսինկյան եզրափակիչ ակտում, և այն ստորագրած պետությունները պատասխանատվություն են վերցրել իրենց վրա՝ հարգել և ճանաչել անձի խղճի ազատությունը»,- ասաց նա։
Արդարադատության փոխնախարարը, վերլուծելով գործող օրենքը, նկատեց, որ այն դեռևս կրում է խորհրդային վերահսկողությունը, և տարբեր տարիներին կատարված փոփոխությունները չեն երաշխավորում համոզմունքի ազատությունը: Նա նշվեց նաև, որ գործող օրենքում սահմանված չէ, թե ի՞նչ է հոգեորսությունը, ենթակա՞ է, արդյոք, պատասխանատվության: Իսկ նոր օրենքով հոգեորսության համար նախատեսվում է ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
«Նոր նախագիծը չի վտանգում պետական անվտանգությունը, փոխարենը ապահովում է հասարակության անվտանգությունը: Սահմանում է, որ եկեղեցին անջատ է պետությունից, սակայն նաև նշում նրա մեծ դերակատարությունը ժողովրդի կյանքում: Նախագծով կարգավորվում են նաև եկեղեցու և պետության միջև հարաբերությունները»,- ասաց փոխնախարարը:
Նշենք, որ ներկա պահին օրենքի նախագծի քննարկումը շարունակվում է: Մի քանի օր հետո այն ուղարկվելու է Վենետիկյան հանձնաժողով` փորձագիտական ուսումնասիրություն անցնելու և գնահատականներ ստանալու: