Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայացրել է կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:
Փաստաթղթում նշվում է, որ թեեւ ՀՀ Սահմանադրությամբ կրոնական ազատությունները պաշտպանվում են, սակայն կան օրենքներ, որոնք սահմանափակում են կրոնական փոքրամասնությունների ազատությունները:
Միաժամանակ ասվում է, որ Հայաստանի կառավարությունը չի սահմանափակում կրոնական ազատությունները, չի մերժել ոչ մի կազմակերպության, որը դիմել է գրանցման համար, բացի այդ` ընթացիկ տարում կրոնական ազատությունների խախտումներ չեն եղել, սակայն տեղեկություններ կան որոշ խտրական վերաբերմունքի մասին:
Զեկույցում նշվում է, որ Սահմանադրությամբ Հայ Առաքելական եկեղեցուն հատուկ կարգավիճակ է տրված, այն առավելություններ ունի՝ ի տարբերություն մյուս կրոնական կազմակերպությունների:
Անդրադարձ կա նաև եկեղեցու դերակատարությանը սոցիալական փոխհարաբերություններում, դրա ներկայությանը դպրոցներում, բանակում, հիվանդանոցներում և այլն: Նշվում է, որ այն ուսուցիչների և աշակերտների նկատմամբ, որոնք ներգրավված են այլ կրոնական կազմակերպություններում, բացասական վերաբերմունք կա: Մասնավորապես` նշվում են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը ներկայացվող սահմանափակումներ, ընդգծվում է, որ դրանք կիրառվում են Հայ Առաքելական եկեղեցու ճնշման տակ, նաեւ, որ Հայաստանի բանտերում 73 Եհովայի վկա կա, որոնք հրաժարվել են զինվորական ծառայությունից
Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի հասարակությունը մեծ մասամբ բացասական վերաբերմունք ունի կրոնական այլ կազմակերպությունների նկատմամբ: