|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2019 թ. տարբեր երկրներում կրոնական ազատությունների վերաբերյալ զեկույցը, որում հերթական անգամ ուշադրություն է հրավիրվում Թուրքիայում կրոնական ազատությունների վրա։
Զեկույցում տեղ է գտել Պոլսո 85-րդ պատրիարք Սահակ Մաշալյանի ընտրության գործընթացում պետական միջամտությունը, որի մասին ահազանգում էին պոլսահայ գործիչները։
Բացի այդ, մտահոգիչ է նաև կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես հույների և հայերի կրթություն ստանալու խնդիրները։
Զեկույցն անդրադառնում է նաև վերջին մի քանի շաբաթներում քննարկվող Սբ Սոֆիայի տաճարը դարձյալ մզկիթի վերածելու հարցին, որը դժգոհություններ է առաջացրել հատկապես հույների մոտ։
Զեկույցը նաև հիշեցնում է անցյալ տարի թուրքական ATV հեռուստաընկերությամբ կրոնական գործիչ և հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի կողմից Արթուր անունով 13-ամյա հայ երեխայի՝ ուղիղ եթերով կրոնափոխության ցավալի դեպքը։