|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Արդեն տեղի են ունեցել առաջին քննարկումները, և ինչպես հանրության շրջանում, այնպես էլ մեր հանձնախմբում ի հայտ են եկել տարբեր մտահոգություններ. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ին կից կրթության և գիտության ոլորտային մասնագիտական հանձնախմբի նախագահ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի դասախոս Խաչատուր Ստեփանյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Նա հայտնեց, որ իրենց հանձնախումբը որոշել է կազմակերպել օրենքի հանրային քննարկումներ:
«Առաջին քննարկումը տեղի է ունենալու առաջիկա հինգշաբթի օրը՝ երեկոյան ժամը 18:30-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում՝ Հանրապետության 30 հասցեում»,- նշեց Խաչատուր Ստեփանյանը և կոչ արեց բարձրագույն կրթության և գիտության ոլորտի մասնագետներին ու բոլոր շահագրգիռ անձանց՝ մասնակցել նշյալ քննարկմանը: