Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Լեհաստանի իշխանություններն ուկրաինացի փախստականների նոր ալիքի են սպասում վերահաս ցրտերի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին՝ հանդես գալով RMF FM ռադիոկայանի եթերով: Լեհ սահմանապահների տվյալներով՝ Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց ի վեր Ուկրաինայից Լեհաստան Է մուտք գործել շուրջ 7,5 միլիոն մարդ:
«Մենք սպասում ենք, որ կարող Է սկսվել այն անձանց թվի աճ, որոնք կցանկանան հայտնվել մեր երկրում»,-ասել Է Յաբլոնսկին: «Այսօր դժվար Է խոսել կոնկրետ թվերի մասին: Ամենայն հավանականությամբ, դա չի լինի այն մակարդակով, ինչպես փետրվարի վերջին-մարտի սկզբին»,-հավելել Է նա: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում:
Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: