կարևոր
3751 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-01 12:20
Տարածաշրջան

Մենք Թուրքիայից գործողություն ենք սպասում, այլ ոչ թե խոսքեր. Ասադ

Մենք Թուրքիայից գործողություն ենք սպասում, այլ ոչ թե խոսքեր. Ասադ

Ներկայումս բանակցությունները Անկարայի հետ ընթանում են բացառապես հետախուզական մակարդակով, սակայն շուտով կբարձրացվի երկկողմ բանակցությունների մակարդակը։ Բայց անհնար է հասկանալ՝ Թուրքիայի դիրքորոշումն անկեղծ է, թե պարզապես քաղաքական մանեւր։ Մենք Թուրքիայից գործողություններ ենք ակնկալում, ոչ թե խոսքեր. այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

Ավելի վաղ Բաշար ալ-Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանն ասել էր. «Դամասկոսը չի հավատում Թուրքիայի բոլոր հայտարարություններին, քանի որ դրանք իրականության հետ կապ չունեն։ Նախագահ Էրդողանի հայտարարությունները ներքին լսարանի, լրատվամիջոցների համար էին։ Մենք չենք վստահում թուրքական իշխանությունների՝ լրատվամիջոցներում հրապարակված բոլոր հայտարարություններին, դրանցում պաշտոնական ոչինչ չկա։ Երևի Էրդողանը ցանկանում է դա օգտագործել ընտրությունների համար։ Այս հայտարարություններն ունեն իրենց ծրագրերը, և դրանք իրականության հետ կապ չունեն»։