Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա առաջին կիսամյակում Արցախում գործազրկության մակարդակը, հաշվարկված որպես զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների եւ տնտեսապես ակտիվ բնակչության (զբաղվածներ եւ գործազուրկներ) հարաբերակցություն, կազմել է 5.6 տոկոս:
Օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, պատասխանելով «Երկիր»-ի հարցին նշել է, որ զբաղվածության մակարդակը վերջին 10 տարում էականորեն չի փոխվել:
Գործազրկության մակարդակի ամենաբարձր ցուցանիշն Արցախում եղել է 6.7 տոկոս: Հունվար-հունիսին տնտեսապես ակտիվ բնակչության թիվը հանրապետությունում կազմել է 60619 մարդ, զբաղվածների թիվը` 57228 մարդ, որոնցից 80,1 տոկոսը վարձու աշխատողներ են (ներառյալ` անհատ ձեռնարկատերերը), իսկ 19,9 տոկոսը՝ ինքնազբաղվածներ, մասնավորապես`` գյուղատնտեսությունում: Վարձու աշխատողների (ներառյալ` անհատ ձեռնարկատերերը) 20.2 տոկոսը բաժին է ընկել կառավարման եւ պաշտպանության, 19.1 տոկոսը կրթության եւ 11.5 տոկոսը արդյունաբերության ճյուղերին: