21-րդ տուրում հաղթելով «Հերկուլեսին» 3:0 հաշվով (գոլերը` Պեդրո Ռոդրիգես 43, Լեոնել Մեսսի 88, 89) , «Բարսելոնան» կրկնեց Մադրիդի «Ռեալի» ռեկորդը, հայտնում է իսպանական Marca-ն: Մինչ այս միայն արքայական ակումբին է հաջողվել ազգային առաջնությունում 15 խաղում միավոր չկորցնել: Այդ ռեկորդը սահմանվել է 1960-1961թթ.-ի մրցաշարում։ Այն ժամանակ «Ռեալի» կազմում հանդես էր գալիս Ալֆրեդո դի Ստեֆանոն, ով ներկայումս «Ռեալի» պատվավոր նախագահն է: