|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Դիվանագիտական ուղիներով մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 7-9-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին»,- գրում է թերթը և հավելում. «Սարկոզին, ում այցելությունը Հայաստան մի քանի անգամ հետաձգվել է, գալիս է տարածաշրջանային այցով։ Նա լինելու է Վրաստանում, ապա գալու է Հայաստան և կարճատև այց կունենա Ադրբեջան։ Հաշվի առնելով Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը ԼՂ կարգավորման հարցում՝ կարելի է ասել, որ, ի թիվս այլ հարցերի, Ֆրանսիայի նախագահը Հայաստան է գալիս՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրը»։