Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Մինսկի խմբի համանախագահող երկրներից փաստորեն արդեն երկրորդի նախագահն է հրաժարվել ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելուց, ապա ակնհայտ է դառնում, որ նախ` Աստանայում «բեկում» Ղարաբաղի հարցով չի լինի, ապա նաև` ՌԴ նախագահը կրկին «միայնակ մնաց» միջնորդներից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վաշինգտոնը Աստանա կգործուղի պետքարտուղար Քլինթոնի գլխավորած պատվիրակությանը, երեկ էլ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան կներկայացնի այդ երկրի նորանշանակ վարչապետ Ֆրանսու Ֆիյոնը: Այս մասին, ըստ «Կազթաջ» կայքի, հաղորդել է Ղազախստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Իլյաս Օմարովը : Վերջինս նաև տեղեկացրել է, որ Աստանա ժամանողներից առաջիններից մեկը կլինի Իլհամ Ալիևը. «Երկուշաբթի օրվա երկրորդ կեսին Ղազախստան կժամանի Հիլարի Քլինթոնի պատվիրակությունը: Այնուհետև մենք կհյուրընկալենք նաև Թուրքիայի, Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Մոլդովայի և մի շարք այլ երկրների ղեկավարներին: Պատվիրակությունների մի մասը Աստանա կժամանի դեկտեմբերի մեկին»,- նշել է Օմարովը: