|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուզում է նորից նախագահ դառնալ: Երկրորդ նախագահական մանդատին հասնելու իր մտադրության մասին նա հայտարարել է. երեկ, Ժողովրդական շարժման աջակցման միություն կառավարող կուսակցությունից Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Ֆրանսիայի նախագահը հայտարարել Է, որ մտադիր Է Ելիսեյան պալատում մնալ «նախագահական լիազորությունների երկու ժամկետով»: «Այնուհետեւ կսկսվի իմ «քաղցր կյանքի» շրջանը»,- կես լուրջ կես կատակ ասել է Սարկոզին:
Ֆրանսիայի Սահմանադրությունում փոփոխություններ կատարվելուց հետո, որոնք 2008-ին իրականացվել են Սարկոզիի նախաձեռնությամբ, նախագահական աթոռին անընդմեջ կարելի է տիրանալ լիազորությունների երկու ժամկետների ընթացքում: