|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին մի լրագրող հարց է ուղղել, թե ճի՞շտ է, որ նա Պակիստանին սուզանավ վաճառելու համար կաշառք է վերցրել և գումարը ծախսել 1995-ի նախագահական ընտրություններում իր քարոզարշավի համար:
Հարցին ի պատասխան՝ Սարկոզին զայրացած ասել է. «Քո հանդեպ աձնական ոչինչ չունեմ, սակայն, եթե հիմա առանց փաստեր ունենալու ասեմ, որ դու պեդոֆիլ ես, պարզապես ասեմ, որ ես դա զգում եմ... ի՞նչ կպատասխանես»:
Այս զրույցը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, սակայն Սարկոզիի խորհրդականների միջնորդությամբ և խնդրանքով, մանրամասները մամուլում չեն հայտնվել: Եվ միայն երկու օր ընդմիջումից հետո ֆրանսիական ամսագրերից մեկը գրել է միջադեպի մասին: