կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-29 11:53
Առանց Կատեգորիա

Ա՜խ, այս տղամարդիկ

Ա՜խ, այս տղամարդիկ

Տղամարդկանց հետ հարաբերություններում կանանց մեծ մասը կամ գրեթե բոլորը հանդիպում են խնդիրների: 

Ինչո՞ւ տղամարդիկ ներողություն չեն խնդրում:

Տղամարդիկ համոզված են, որ, ներողություն խնդրելով, նրանք խոստովանում են, որ սխալ են, իսկ դա հակասում է նրանց սկզբունքներին: Ավելին` որքան սխալ են նրանք, այնքան ավելի քիչ հավանական է, որ ներողություն կխնդրեն: Տղամարդկանց մեծ մասը դա բացատրում է այն հանգամանքով, որ իրենք երբեք չեն տեսել իրենց պապերին կան հայրերին իրենց կանանցից ներողություն խնդրելիս: Հետեւաբար, դա գրեթե անհնար է:

Ինչո՞ւ տղամարդիկ տանել չեն կարողանում որեւէ բացասական խոսք իրենց մոր մասին:

Տղամարդիկ համարում են, որ մայրը սուրբ է, քանի որ նա առաջին կինն է եղել նրանց կյանքում, եւ մայրերն իրենց կյանքը նվիրաբերել են, որ իրենք կուշտ, առողջ ու երջանիկ լինեն: Բացի այդ` անչափահաս տարիքում տղաները մայրերի համար մեծ խնդիրներ են ստեղծում, եւ հասուն տարիքում փորձում են որքան հնարավոր է երջանիկ դարձնել նրանց: Հետեւաբար, չի կարելի խոսել նրանց մայրերի մասին, քանի դեռ նա չի անցել բոլոր թույլատրելի սահմանները:

Տղամարդիկ մտածո՞ւմ են ուրիշ կանանց մասին սեքսի ժամանակ: 

Զարմանալի կթվա, բայց ուրիշ կնոջ մասին նրանք սեքսի ժամանակ մտածում են վերջին հերթին, ավելի հաճախ` շքեղ մեքենաների, զենքերի, գիշատիչ կենդանիների եւ այլ վտանգավոր բաների մասին: Սակայն լինում են դեպքեր, երբ տղամարդիկ իսկապես սեքսի ժամանակ մտածում են ուրիշ կանանց մասին: Դա ոչ մի կերպ չի ազդի ձեր անձնական կյանքի վրա: