|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նոյեմբերի 15-ին, ժամը 20.07-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Գարեգին Նժդեհի հուշարձանին արաբերեն գրություններ են գրել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խաչքարերի պուրակի Գարեգին Նժդեհի արձանի և Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող արգենտինացի գեներալ Մանուել Բելգրանոյի արձանի տապանաքարերին պարսկերեն բառեր են գրված:
Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել են 29-ամյա և 39-ամյա երկու տղամարդ: Նոյեմբերի 18-ին Ջուլհակյան փողոցում նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կատարվում է նախաքննություն: